Լուպիտա Նիոնգոյի գողացված զգեստը հետ են վերադարձրել` մարգարիտների արհեստական լինելու պատճառով (լուսանկարներ)

13:29 • 28.02.15

Հեղինակավոր «Օսկարի» մրցանակակիր դերասանուհի Լուպիտա Նիոնգոյից գողացված մարգարտե զգեստը 2 օր անց հետ են վերադարձրել, երբ պարզվել է, որ մարգարիտներն արհեստական են, գրում է The Guardian-ը։

 

Հանցագործը կապվել է TMZ ամսագրի հետ և հայտնել, որ ցանկանում է վերադարձնել դերասանուհու զգեստը։

 

Ամսագրի լրագրողները կապվել են ոստիկանության հետ և հայտնել զգեստի գտնվելու վայրը։

 

Քենիացի դերասանուհին այդ զգեստով ներկայացել էր այս տարվա «Օսկար»  մրցանակաբաշխությանը։

 

Զգեստը գողացել էին Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկից՝ փետրվարի 24-ին։

 

Ըստ TMZ ամսագրի` այն գնահատվում էր 150 000 դոլար և կարվել է 6 000 մարգարիտներից՝ Քելվին Քլայնի կողմից։

 Lupita Nyong'o in the gown that disappeared from her hotel room.

Close-up of the Calvin Klein gown and Chopard diamonds worn by Lupita Nyong'o at the Oscars.