Հոլիվուդում կնկարահանեն ֆիլմ McDonald's-ի հիմնադրի մասին

16:00 • 01.03.15

Ամերիկյան The Weinstein Company-TWC կինոընկերությունը գեղարվեստական ֆիլմ կնկարահանի McDonald's ռեստորանների ցանցի ստեղծման պատմության մասին:
 

Ինչպես տեղեկացնում է Variety ամսագիրը, գլխավոր դերը կկատարի հայտնի դերասան Մայքլ Կիտոնը։


Ֆիլմը, որը կոչվում է «Հիմնադիրը» (The Founder), կենսագրական է. այն McDonald's-ի հիմնադիր Ռեյ Քրոքի մասին է:


«Քրոքն արագ սննդի բիզնես է եկել 50 տարեկան հասակում, սակայն շնորհիվ համառ աշխատանքի և հաջողության կարողացել է կառուցել համաշխարհային ռեստորանային կայսրություն: Նա շատ հետաքրքիր անձնավորություն է»,- ասել է Մայքլ Կիտոնը:


Ֆիլմի ռեժիսորը կլինի Ջոն Լի Հենքոքը: Նկարահանումները կսկսվեն ամռանը:

 

Հոլիվուդում կնկարահանեն ֆիլմ McDonald's-ի հիմնադրի մասին