Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին վերաբերող ցուցահանդես է բացվելու

11:04 • 02.03.15

Աշխարհի ամենահեղինակավոր մշակութային օջախներից մեկում՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում 2017 թվականին հնարավոր է Հայաստանին վերաբերող ցուցահանդես կազմակերպվի:


Այս օրերին մեր երկրում են թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության ներկայացուցիչները, ովքեր քննարկում են հնարավոր ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:


Մարտի 1-ին «Մետրոպոլիտեն» թանգարանի միջնադարյան արվեստի և վանքերի վարչության պետ Գրիֆիտ Մանը և նույն վարչության բյուզանդական արվեստի համակարգող Հելեն Էվանսն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, շրջեցին մշակութային օջախի տարածքով, դիտեցին առկա ցուցանմուշները:

Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում Հայաստանին վերաբերող ցուցահանդես է բացվելու