Ջեյմս Քեմերոնն աշխատում է «Ավատար» թեմատիկ այգու ստեղծման վրա (տեսանյութ)
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը համատեղ աշխատանքներ է տանում Disney ընկերության հետ «Ավատար» թեմատիկ զվարճանքների այգի կառուցելու համար։ Այգու բացման ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն պարզ է, որ դա տեղի չի ունենա մինչ 2017թ., գրում է filmpro.ru-ն։
Քեմերոնն «Ավատար» ֆիլմը ներկայացրել է 2009-ին։ Այն իրական տեխնոլոգիական առաջընթաց էր։ Պանդորա մոլորակում, որտեղ տեղի են ունենում իրադարձությունները, շատերն են ցանկանում լինել։
Պաշտոնական հաղորդագրությունում ռեժիսորը մեկնաբանել է աշխատանքների սկիզբը։ «Ինձ թվում է, որ հանդիսատեսը սիրել է իմ ֆիլմը։ Այժմ Disney ընկերության շնորհիվ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա հայտնվել Պանդորա մոլորակում»,- նշել է Քեմերոնը։
Հաղորդվում է, որ այգու բացումը կկայանա ֆիլմի 2-րդ մասի պրեմիերայից մի քանի ամիս առաջ, որը կայանալու է 2017թ. դեկտեմբերի 25-ին։ «Ավատար» այգին կդառնա Disney's Animal Kingdom-ի մի մասը, որը գտնվում է Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում։










