Դենիել Քրեյգը վնասվածք է ստացել Հռոմում Բոնդի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ

11:31 • 02.03.15

Հոլիվուդյան դերասան Դենիել Քրյեգը, ով կատարում է գործակալ Ջեյմս Բոնդի դերը, գլխի վնասվածք է ստացել ֆիլմի նոր մասի նկարահանումների ժամանակ, որոնք ընթանում են Հռոմում, գրում է segodnya.ua-ն։

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել, երբ նկարահանող խումբն աշխատել է մեքենայով հետապնդման տեսարանի վրա։

 

Aston Martin-ը, որում գտնվել է Քրեյգը, ճանապարհին ընկել է փոսը, ինչի հետևանքով դերասանը գլխով բախվել է ապակուն։

 

Բարեբախտաբար, դերասանին անհապաղ օգնություն է ցուցաբերվել, այդ պատճառով էլ նկարահանման գործընթացը չի ընդհատվել։

Դենիել Քրեյգը վնասվածք է ստացել Հռոմում Բոնդի մասին ֆիլմի նկարահանումների ժամանակ