Ֆինլանդիան «Եվրատեսիլ»-ում կներկայացնեն Դաունի համախտանիշով և աուտիզմով հիվանդ երաժիշտներ (տեսանյութ)

15:01 • 02.03.15

Ֆիննական պանկ խումբը, որի անդամները տառապում են Դաունի համախտանիշով և աուտիզմով, կմասնակցեն «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին, գրում է Газета-ն։

 

PKN անվանումով քառյակն այժմ առաջատար է խաղադրույքներում։ Նրանք կկատարեն 85 վայրկյան տևողությամբ երգ, որը կոչվում է Aina Mun Pitaa («Ինձ միշտ անհրաժեշտ է»)։

 

«Սահմանափակ կարողություններով յուրաքանչյուր մարդ կարող է փորձել լինել ավելի համարձակ։ Նրանք պետք է իրենք ասեն՝ ինչ են ուզում, իսկ ինչ չեն ուզում»,- ասել է խմբի մենակատար Կարի Աալտոն։

 

Խումբը կլինի նաև առաջին պանկ խումբը երգի մրցույթում։

 

Ֆինլանդիան «Եվրատեսիլ»-ում կներկայացնեն Դաունի համախտանիշով և աուտիզմով հիվանդ երաժիշտներ (տեսանյութ)