«Ֆոկուս» ֆիլմն ամերիկյան վարձույթում առաջատար է դարձել

14:23 • 02.03.15

Ուիլ Սմիթի գլխավոր դերակատարմամբ «Ֆոկուս» ֆիլմն ամերիկյան վարձույթում հավաքել է 19.1 մլն դոլար՝ հանգստյան օրերին գլխավորելով ԱՄՆ վարձույթը, գրում է Газета-ն։

 

Այդպիսով՝ «Մոխրագույին 50 երանգները» էրոտիկ դրաման առաջին հորիզոնականից անմիջապես հայտնվել է 4-րդում՝ հավաքելով 10.9 մլն դոլար։

 

ԱՄՆ վարձույթում 2-րդ հորիզոնականում է «Kingsman. Գաղտնի ծառայություն» ֆանտաստիկ ֆիլմը՝ 11.7 մլն դոլարով, 3-րդում՝ «Սպունգ Բոբ. 3D»` 11.2 մլն դոլարով։

 

«Ֆոկուս» ֆիլմն ամերիկյան վարձույթում առաջատար է դարձել