Կանադայում 5 դոլարանոց թղթադրամի վրա «պատկերել» են դերասան Լեոնարդ Նիմոյին
Կանադայում Canadian Design Resource ընկերությունը կազմակերպել է ակցիա՝ նվիրված ամերիկյան դերասան Լեոնարդ Նիմոյի հիշատակին, որի ժամանակ մասնակիցները կանադական 5 դոլարանոց թղթադրամի վրա պատկերված Կանադայի նախկին վարչապետի նկարը գունազարդել են այնպես, որ այն նմանվի դերասանի խաղացած հայտնի Սպոկի կերպարին. գրում է The Mashable-ը:
Լեոնարդ Նիմոյը հայտնի է դարձել «Աստղային ճանապարհ» սերիալից, որտեղ մարմնավորել էր Սպոկին:
Թղթադրամի վրա պատկերված վարչապետը արտաքինով շատ նման է դերասանին, իսկ ֆոնի գույնը համապատասխանում է սերիալում Սպոկի համազգեստին: Դրա համար էլ ընտրվել է 5 դոլարանոց թղթադրամը:











