Դևիդ Գարեթը և Վլադիմիր Սպիվակովը համատեղ համերգ կտան Մոսկվայում
Մոսկվայում վիրտուոզ ջութակահար Դևիդ Գարեթը Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ կկատարի Բրամսի ջութակի կոնցերտը։ Նա ելույթ կունենա Չայկովսկու անվան Համերգային սրահի բեմում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Համերգին կմասնակցի նաև ռուս ջութակահար և դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը։ Այդ մասին հայտնել է Ֆիլհարմոնիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Շալաշովը։
«Մոսկվան հրաշալի քաղաք է, մշակույթի կենտրոն։ Անհամբերությամբ սպասում եմ համերգին։ Ես սիրում եմ ելույթ ունենալ երիտասարդ լսարանի առաջ խառը ոճում, սակայն կարևորն ինձ համար դասական երաժշտությունն է, և ես ուրախ եմ, որ երկարատև ընդմիջումից հետո իմ առաջին համերգը Մոսկվայում դասական երաժշտության համերգ է լինելու»,- ասել է Գարեթը։










