Փարիզում կողոպտել են Չինական թանգարանը
Փարիզի Ֆոնտենեբլո ամրոցի Չինական թանգարանից գողացել են 15 արվեստի գործ, այդ թվում՝ Սիամա թագավորի թագի կրկնօրինակը, որը նվիրել են Ֆրանսիայի կայսրին 19-րդ դարում, գրում է newsru.com-ը։
Ֆրանսիայի մշակույթի նախարարը հայտնել է, որ անհայտ անձիք կիրակի վաղ առավոտյան ներխուժել են ամրոցի շենք և հեռացել 7 րոպե անց՝ տանելով մի քանի արվեստի գործ։
Պալատի մամուլի խոսնակը հայտնել է, որ նույնիսկ չգիտի գողացված աշխատանքների մոտավոր արժեքը և դրանք կոչել է «անգին»։ Այդ առարկաները թանգարանին էր նվիրել 1863-ին Նապոլեոն 3-րդի կինը՝ Եվգենիա կայսրուհին։










