Versace հավաքածուի ցուցադրությունը. Միլանի նորաձևության շաբաթ (լուսանկարներ)
Միլանում անցկացվող նորաձևության շաբաթվա շրջանակներում հագուստների և աքսեսուարների նոր հավաքածուի ցուցադրությանը մասնակցել է նաև Versace-ն, գրում է Tatler.ru-ն:
Դիզայներ Դոնատելա Վերսաչեն այս հավաքածուի համար վառ գույներ ընտրելու մասին ասել է, որ նորաձև աղջիկները պետք է վառ գույներին ձգտեն ոչ միայն գարնանը, այլ նաև աշնանը:
Հավաքածուին ներկայացվել են կաշվե և կտորե պայուսակներ, գոտիներ, կոշիկներ, ձեռնոցներ և զգեստներ:








































