Հայաստանում ստեղծվում է լավ գրականություն. Արքմենիկ Նիկողոսյան

10:37 • 03.03.15

Հայաստանում ստեղծվում է լավ գրականություն, և երբեք Հայաստանում չի դադարել լավ գրականություն ստեղծվել:


Մարտի 3-ին՝ գրողների համաշխարհային օրվա կապակցությամբ Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության անդամ Արքմենիկ Նիկողոսյանը։


«Հայաստանում երբեք չի դադարել լավ գրականություն ստեղծվել, ուղղակի անհնար է, մի գրականություն, որ ունի ավանդույթ, այդ ավանդույթը ուղղակի պայմանավորում է հետագա լավ գրականությունը։ Այլ հարց է, որ զարգացման փուլերում ճգնաժամեր կարող են լինել, բայց հայ գրականությունը մշտապես կա և կա իր լավ դրսևորումներով»,-Արքմենիկ Նիկողոսյանը։


Նա, իհարկե, չի կարծում, որ այսօր հայ գրականությունը գտնվում է թռիչքների մեջ, բայց ասում է, որ ունենք գրականություն, որի համար չպետք է ամաչենք և ամաչելու տեղ էլ չկա։


Հիշեցենք, որ մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողների համաշխարհային օրը: Այն հիմնվել է International PEN Club-ի (Միջազգային PEN ակումբի) 48-րդ կոնգրեսի որոշմամբ, որը կայացել է 1986 թվականի հունվարի 12-18-ը:


PEN-ակումբը հիմնադրվել է 1921 թվականին, Լոնդոնում: Կազմակերպության անվանումը հապավում է՝ կազմված անգլերեն բառերից՝ poets - բանաստեղծներ, essayists - ակնարկ գրողներ, novelists - վիպասաններ: Կազմակերպություն ստեղծելու գաղափարն անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է:


PEN-ակումբի առաջին նախագահը եղել է Ջոն Գոլսուորսին:

Հայաստանում ստեղծվում է լավ գրականություն. Արքմենիկ Նիկողոսյան