Կոնչիտա Վուրստը Գերմանիայում ներկայացրել է իր ինքնակենսագրությունը

16:29 • 03.03.15

«Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարվա հաղթող Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը Բեռլինում ներկայացրել է միաժամանակ և՛ իր նոր երգը, և՛ ինքնակենսագրությունը, գրում է newsru.com-ը։

 

«Ich, Conchita. Meine Geschichte» («Ես՝ Կոնչիտան. իմ պատմությունը») անվանումով գրքում 26-ամյա Թոմ Նոյվիրտը, ով հանդես է գալիս Կոնչիտա Վուրստ կեղծանվամբ, նկարագրում է այն դժվարին ճանապարհը, որն անցնելով ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող երիտասարդը հայտնվել է բեմում և հաղթել «Եվրատեսիլ» մրցույթում։

 

Կոնչիտա Վուրստի նոր երգը կոչվում է «You are Unstoppable»։

Կոնչիտա Վուրստը Գերմանիայում ներկայացրել է իր ինքնակենսագրությունը