Ջեյմի Դորնանը կկատարի գլխավոր դերը ռազմական դրամայում

23:24 • 03.03.15

Ջեյմի Դորնանը, ով հայտնի է դարձել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի շնորհիվ, գլխավոր դերը կկատարի «Անտրոպոիդ» ռազմական դրամայում, որը հիմնված է իրական դեպքերի վրա: Այս մասին գրում է Корреспондент-ը։


Դերասանը կկատարի Չեխոսլովակիայի բանակի մի զինվորի դեր, ով մասնակցել է 1942-ին նացիստական Գերմանիայի քաղաքական գործիչ Ռեյնհարդ Գեյդրիխի սպանությանը։ Ֆիլմի ռեժիսորը կլինի բրիտանացի Շոն Էլիսը։ Նկարահանումները կսկսվեն ընթացիկ տարվա հունիսին։


Գեյդրիխի մահափորձը տեղի է ունեցել 1942-ի մայիսի 27-ին, նա մահացել է ստացված վնասվածքներից՝ հունիսի 4-ին։

Ջեյմի Դորնանը կկատարի գլխավոր դերը ռազմական դրամայում