Գերմանիան կօգնի փրկել Իրաքի հնագույն հուշարձանները
Պրուսիայի մշակութային ժառանգության գերմանական հիմնադրամը մտադիր է օգնել Իրաքում վնասված կամ քանդված մշակութային արժեքների փրկության հարցում, գրում է Deutsche Welle-ն։
Արդեն իսկ Բեռլինի Առաջավոր Ասիայի թանգարանը կազմակերպում է վերականգնման տեխնիկայի դասընթացներ ճգնաժամային շրջանների մասնագետների համար։
«Մենք պատասխանատվություն ենք կրում Սիրիայում և Իրաքում մեր գործընկերների առաջ»,- նշել է հիմնադրամի նախագահ Հերման Փարցինգերը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն Իրաքում ոչնչացրել են բացառիկ հնագույն հուշարձաններ, որոնք ավելի քան 2600 տարվա վաղեմություն ունեն։
Հիմնադրամի նախագահն առաջարկել է նաև միջազգային հիմնադրամ ստեղծել՝ վերականգնողական աշխատանքների անհրաժեշտ ֆինանսավորման համար։










