Առնոլդ Շվարցենեգերը հուզվել է Դենի դե Վիտոյի հետ հանդիպման ժամանակ (լուսանկարներ)
Համբուրգում «Ոսկե տեսախցիկ» կինոմրցանակաբաշխության արարողության ժամանակ 67-ամյա դերասան Առնոլդ Շվարցենեգերն արժանացել է մրցանակի՝ կյանքում ունեցած ձեռքբերումների համար։ Իսկ մրցանակ նրան հանձնել է մեկ այլ հայտնի դերասան՝ Դենի դե Վիտոն։ Գործընկերները ջերմ գրկախառնվել են։ Ներկաների խոսքով՝ Շվարցենեգերը նույնիսկ հուզվել է, փոխանցում է segodnya.ua-ն։
Դե Վիտոն և Շվարցենեգերը «Երկվորյակները» (1988) ֆիլմից հետո միասին չեն նկարահանվել։
Ռեժիսոր Այվան Ռեյթմանի ֆիլմը ժամանակին շատ հայտնի էր և հեղինակներին բերել էր 216 մլն դոլար եկամուտ։

















