Ջենիֆեր Լոուրենսը ռազմական լուսանկարչի դեր կխաղա Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում

12:33 • 03.03.15

Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոուրենսը կխաղա Սթիվեն Սփիլբերգի՝ ռազմական լուսանկարչի հուշագրությունների հիման վրա նկարահանվելիք ֆիլմում, գրում է Интерфакс-ը։

 

Ֆիլմի հիմքում կլինեն ռազմական հայտնի լուսանկարիչ Լինսի Ադարիոյի «Ահա՝ ինչ եմ անում ես. սերը և պատերազմը լուսանկարչի կյանքում» գիրքը։ Նա աշխատել է Աֆղանստանում, Լիբիայում և Իրաքում։

 

2009-ին Ադարիոն արժանացել է ՄքԱրթուրի հիմնադրամի կրթաթոշակին, որը հայտնի է նաև «դրամաշնորհ հանճարների համար»։ Նա The New York Times-ից իր գործընկերների հետ արժանացել է նաև Պուլիտցերյան մրցանակի՝ Պակիստանի Վազիրիստան շրջանի իրադարձությունները լուսաբանելու համար։ 2001-ին Լինսին մի քանի օր անցկացրել է գերության մեջ՝ Լիբիայում Մուամմար Քադաֆիի կողմնակիցների մոտ։

 

Ֆիլմը կանվանվի նույն կերպ, ինչպես և հուշագրությունները։

 

Ջենիֆեր Լոուրենսը ռազմական լուսանկարչի դեր կխաղա Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում