Պոլ Վերհովենը դատի է տվել Կաննի կինոփառատոնին՝ հոմոֆոբիայի համար
Ֆրանսիացի ռեժիսոր Պոլ Վերհովենը դատի է տվել Կաննի կինոփառատոնին, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Ռեժիսորը կարծում է, որ իր «Դեռահասները» ֆիլմը 2010 թվականին չեն ներառել փառատոնի ծրագրում՝ ԼԳԲՏ թեմատիկայի պատճառով:
Վերհովենը տեսաուղերձ է ձայնագրել, որտեղ հայտարարել է, որ իր ֆիլմը «կարող է պոտենցիալ երիտասարդ լսարանին շեղել ահաբեկչությունից, ինքնասպանությունից, հանցավորությունից և հոմոֆոբիայից»: 73-ամյա ռեժիսորը պահանջել է, որ Կաննի փառատոնը ներառի «Դեռահասներն» իր ծրագրի մեջ 2015 թվականին կամ վճարի ֆրանսիական կինոթատրոններում ֆիլմի վարձույթի համար:
Փառատոնի ներկայացուցիչը Վերհովենի մեղադրանքներն աբսուրդ է անվանել և նշել է, որ փառատոնի համար ֆիլմերի ընտրության չափանիշը միայն որակն է, այլ ոչ թեմատիկան: Տվյալ գործով դատավարությունը կկայանա մարտի վերջին:
2010 թվականին Վերհովենը մերժում ստանալուց հետո սխալմամբ հայտնվել է Կաննի կինոփառատոնի աշխատակիցների ներքին նամակագրության հասցեատերերի մեջ, որտեղ «Դեռահասներն» անվանվել է «էթիկապես կասկածելի» կինոնկար:










