«Батальонъ» ֆիլմը ռուսական վարձույթում 6.1 մլն դոլար է հավաքել
Ռուսական «Батальонъ» ֆիլմը, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կանանց սխրանքների մասին է պատմում, ռուսական վարձույթում 6.1 մլն դոլար է հավաքել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Kinobusiness.com պորտալին։
Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Մարիա Արոնովան, Մարիա Կոժեվնիկովան, Իրինա Ռախմանովան և Մարատ Բաշարովը։ Նախագծի հեղինակը և պրոդյուսերն է Իգոր Ուգոլնիկովը։
Ռուսական վարձույթում լավագույն արդյունքը վերջին հանգստյան օրերին ցուցաբերել է «Ֆոկուս ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարել են Ուիլ Սմիթը և Մարգո Ռոբին։ Այն վաստակել է 3.8 մլն դոլար։










