Հոլիվուդում մեկնարկում են «Հրաշալի յոթնյակը» ֆիլմի շարունակության ստեղծման աշխատանքները
Հոլիվուդի Metro-Goldwin-Mayer ստուդիայում սկսվում են դասական «Հրաշալի յոթնյակը» ֆիլմի շարունակության ստեղծման աշխատանքները։
Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ նախագծին մասնակցելուն իր համաձայնությունն է տվել դերասան Իթան Հոուքը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հոուքը միացել է դերասան Դենզել Վաշինգտոնին։ Դուետը հրաշալի խաղացել է 2001-ին «Մարզման օրը» քրեական թրիլլերում։ Այժմ նրանք հանդիպում են նոր նախագծում»,- նշում են պարբերականները։
Հայտնի է դարձել, որ ֆիլմում կնկարահանվեն նաև Քրիստոֆեր Պրետը և դերասանուհի Հեյլի Բանեթը։
«Հրաշալի յոթնյակը» ֆիլմը համաշխարհային վարձույթում է հայտնվել 1960թ. աշնանը։










