Ջոզեֆ Գորդոն-Լևիթը ներկայացել է զինվորական Սնոուդենի կերպարով

16:01 • 04.03.15

Դերասան Ջոզեֆ Գորդոն- Լևիթը Facebook սոցկայքում հրապարակել է առաջին լուսանկարն Օլիվեր Սթոունի նոր ֆիլմի նկարահանումների հրապարակից. այն ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի մասին է։

 

Լուսանկարում դերասանը զինծառայող Սնոուդենի կերպարով է։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. դեկտեմբերի 25-ին, հայտնում է Лента-ն։

 

«Ես զարմացած էի, երբ իմացա, որ Սնոուդենը ծառայել է ամերիկյան բանակում և ցանկացել է պատերազմել Իրաքում, սակայն կոտրել է 2 ոտքը մարզումների ժամանակ և հեռացել։ Դրանից հետո նա չի կորցրել իր երկրին օգտակար լինելու ցանկությունը։ Սիրում եմ նրան, թե ատում, սակայն պետք է խոստովանեմ, որ նա ուժեղ կամքի տեր տղա է»,- գրել է դերասանը։

 

Բացի Գորդոն-Լևիթից՝ ֆիլմում նկարահանվում է նաև Նիկոլաս Քեյջը։

 

Ֆիլմը հիմնված է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենայի «Ութոտնուկի ժամանակը» վեպի և լրագրող Լյուկ Հարդինգի «Սնոուդենի ֆայլերը. Աշխարհում ամենափնտրվող մարդու պատմությունը» գրքի վրա։

 

Ջոզեֆ Գորդոն-Լևիթը ներկայացել է զինվորական Սնոուդենի կերպարով