Տենոր Հովհաննես Այվազյանը ելույթ կունենա Բելառուսի Օպերայի և բալետի ազգային թատրոնում

23:13 • 04.03.15

Բելառուսի Օպերայի և բալետի ակադեմիական ազգային Մեծ թատրոնում մարտի 10-ին ելույթ կունենա Ա. Սպենդիարյանի անվ. Օպերայի և բալետի ազգային թատրոնի մեներգիչ Հովհաննես Այվազյանը:


Ինչպես հաղորդում է բելառուսական BelTA լրատվականը` նա կկատարի Ջիակոմո Պուչինիի «Տոսկա»  օպերայի Կավարադոսիի հատվածը:


Երևանի պետական Կոնսերվատորիայի շրջանավարտն Օպերայում  աշխատում է 2008 թվականից: Որպես մեներգիչ` երիտասարդ տենորը  հանդես է եկել Սանկտ-Պետերբուրգի Մարինյան թատրոնում,  Ռուսաստանի Մեծ թատրոնում, Մոսկվայի «Նոր օպերա» թատրոնում:


2010 թվականից Հովհաննեսը համագործակցում է  Կանադական օպերային թատրոնի հետ Տորոնտոյում:



Հովհաննես Այվազյանը Բելառուսի Օպերայի և բալետի ակադեմիական ազգային թատրոնից հրավեր է ստացել Մինսկում  2014-ի դեկտեմբերին տեղի ունեցած Վոկալիստների ամանորյա մրցույթին մասնակցելուց հետո:

Հովհաննեսը արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակին, Գ. Գասպարյանի անվան օպերայի միջազգային մրցույթի դափնեկիր է և Պլասիդո Դոմինգոյի անվան օպերային միջազգային մրցույթի մասնակից:

Տենոր Հովհաննես Այվազյանը ելույթ կունենա Բելառուսի Օպերայի և բալետի ազգային թատրոնում