Հայտնի են դարձել Independence Day սիքվելի գլխավոր դերակատարները

14:11 • 04.03.15

Independence Day ֆիլմի շարունակության գլխավոր դերակատարները կլինեն Ջեսի Աշերը և Լիամ Հեմսվորթը, հայտնում է Hollywood Reporter-ը։

 

Աշերը խաղալու է Ուիլ Սմիթի հերոսի որդու դերը, սակայն ինքը՝ Սմիթը, սիքվելում չի նկարահանվելու։

Թե ինչ դեր է նախատեսված Լիամ Հեմսվորթի համար՝ չի նշվում։



Ջեֆ Գոլդբլումը կրկին կխաղա գիտնական Դևիդ Լևինսոնի դերը, իսկ սիքվելի ռեժիսորը կլինի Ռոլանդ Էմերիխը՝ ինչպես և առաջին ֆիլմի ժամանակ։

 

Ֆիլմն էկրաններին կհայտնվի 2016-ի հունիսի 25-ին։ 

Հայտնի են դարձել Independence Day սիքվելի գլխավոր դերակատարները