Հնդկաստանում արգելել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը

17:20 • 05.03.15

Հնդկաստանի ֆիլմերի սերտիֆիկացման կենտրոնական խորհուրդն արգելել է Է․Լ․Ջեյմսի վեպի հիման վրա նկարահանված  «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը, այս մասին այսօր լրագրողներին հայտել է կազմակերպության ղեկավար Շրավան Կումարը, գրում է ТАСС գործակալությունը։ 

 

Առանց կենտրոնի թույլտվության Հնդկաստանում ոչ մի ֆիլմ, երաժշտական հոլովակ, գովազդ, խաղային կամ վավերագրական ժապավեն դուրս չի գալիս հեռուստատեսության կամ կինոթատրոնների էկրաններ։

 

«Մենք արգելում ենք տվյալ էրոտիկ ֆիլմի ցուցադրությունը»,- ղեկավարի խոսքերը մեջբերում է Indian Express-ի էլեկտրոնային տարբերակը։

 

Կենտրոնը չի պարզաբանել արգելքի պատճառը, սակայն ամերիկյան կինոստուդիան, որը նկարահանել է ֆիլմը, կարող է բողոքարկել կոմիտեի որոշումը։

Հնդկաստանում արգելել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի ցուցադրությունը