Առաջին անգամ կցուցադրվի Ալֆրեդ Նոբելի հանրահայտ կտակը
Հաջորդ շաբաթ Ստոկհոլմում առաջին անգամ կցուցադրվի շվեդ գիտնական և արդյունաբերող Ալֆրեդ Նոբելի հանրահայտ կտակը: Այս ամասին հայտնում է France 24-ը:
1896-ին կյանքից հեռացած Նոբելը իր կտակով պատգամում էր իր ունեցվածքի մեծ մասը բաժին հանել գրականության, ֆիզիկայի, քիմիայի ու բժշկության, ինչպես նաև՝ խաղաղության հաստատման ոլորտում մեծ ձեռքբերումներ ունեցած անձանց:
Կտակը իրենից ներկայացնում է թղթի թերթ, որը մեջտեղից ծալված է:Այսօրվա համարժեքով Նոբելի կարողությունը կկազմեր 2 մլրդ կրոն՝ 241 մլն ԱՄՆ դոլար կամ 220 մլն եվրո:
Այսօր մրցանակակիրները արժանանում են 8 մլն կրոնի և այցելում Ստոկհոլմ՝ դեկտեմբերյան թագավորական բանկետին:
Կտակը կցուցադրվի «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում, որի բացումը մարտի 13-ին է՝ Նոբելի թանգարանում:










