Բրյուս Ուիլիսը հանդես կգա Բրոդվեյում

14:30 • 05.03.15

Հոլիվուդյան դերասան Բրյուս Ուիլիսը, ով այս ամիս կդառնա 60 տարեկան, առաջին անգամ հանդես կգա Բրոդվեյում։ Նա կմարմնավորի գրող Փոլ Շելդոնին Սթիվեն Քինգի «Միզերի» գրքի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Իր դերասանական կարիերայի ամենասկզբում Ուիլիսը մի քանի տարի աշխատել է փոքր և քիչ հայտնի թատրոններում։ Այնուհետ տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ էլ կատարել է հիմնականում էպիզոդիկ կատակերգական դերեր։

 

Սակայն անսպասելիորեն նրան հրավիրել են Die Hard մարտաֆիլմում գլխավոր դեր կատարելու։ 1988-ին ֆիլմի թողարկումից հետո դերասանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։

 

Այժմ երկար տարիներ անց նա վերադառնում է թատրոն։ Սակայն այս անգամ՝ Բրոդվեյ։ Նրա խաղընկերը կլինի Էլիզաբեթ Մարվելը։ Բեմադրությամբ կզբաղվի բրիտանացի ռեժիսոր Ուիլ Ֆրիրզը։ Պրեմիերան նախատեսված է աշնանը։

 

Բրյուս Ուիլիսը հանդես կգա Բրոդվեյում