Միրեյ Մատյեի ռուսաստանյան համերգները չեղարկվել են ճգնաժամի պատճառով
Ֆրանսիացի աշխարհահռչակ երգչուհի Միրեյ Մատյեի` այս տարվա մայիսին Սիբիրում ու Հեռավոր Արևելքում կայանալիք համերգները չեղարկվել են` համերգների կազմակերպիչների որոշմամբ:
Ինչպես նշում է tass.ru-ն, նման որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ճգնաժամը: Հայտնի է, որ համերգները չեն կայանա, մինչև իրավիճակը չկայունանա:
Կազմակերպիչներն ընդգծել են, որ ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը, միջազգային ծախսերի աճը, ավիատոմսերի գների բարձրացումն ու համերգների կազմակերպման հետ կապված ծախսերի ավելացումն են հանգեցրել լեգենդար երգչուհու համերգների չեղարկմանը:










