Դուբայում ստեղծվել է իր տեսակի մեջ առաջին ապագայի թանգարանը. ԶԼՄ-ներ

14:54 • 05.03.15

Դուբայի քաղաքային իշխանությունները հայտարարել են իր տեսակի մեջ առաջին՝ ապագայի թանգարանի ստեղծման մասին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Ապագայի թանգարանը գաղափարների ծննդի վայր է, նորարարությունների աղբյուր և միջազգային կենտրոն գյուտարարների համար»,- հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ Ալ Մակտումը։

 

500 մլն դոլար արժողությամբ նախագիծը դիտարկվում է որպես էմիրության ամենահավանական խորհրդանիշներից մեկը՝ աշխարհում ամենաբարձր երկնաքերին՝ Բուրջ Խալիֆային հավասար։

 

Հսկայական օղակաձև շինությունը կբացվի հանրության համար 2017-ին։ «Նայիր դեպի ապագան, ստեղծիր ապագան» կարգախոսը դարձել է հիմնականը յուրահատուկ թանգարանի աշխատանքի համար։ Այն կոչված է ոչ միայն պահպանել նմուշները, այլև դառնալ նոր նմուշների ստեղծման վայր։

 

Նախագծի ավարտին շինությունում կլինի նորարարական լաբորատորիա, որտեղ կզբաղվեն առողջապահության, կրթության, պետական կառավարման, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտների հետազոտությամբ։

 

Դուբայում հույս ունեն, որ նոր կենտրոնը կգրավի ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև գիտնականների, գյուտարարների, մասնագետների ամբողջ աշխարհից։


 

Դուբայում ստեղծվել է իր տեսակի մեջ առաջին ապագայի թանգարանը. ԶԼՄ-ներ