Ցեղասպանության համար ներողություն խնդրելը բավարար չէ, ամաչել է պետք. Գերմանիայում ցուցահանդես ու քննարկում է կազմակերպվել
Համբուրգի Ալևիների մշակութային կենտրոնում «Սիրելի եղբայրս-100 տարի առաջ Թուրքիայում ապրող հայերը» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել. տեղեկացնում է թուրքական Demokrat Haber-ը:
Գրող Օսման Քյոքերի կողմից ներկայացված ցուցահանդեսին ներկայացվել են 20-րդ դարասկզբին Թուրքիայի տարբեր կողմերում բնակվող հայերի կյանքը:
3 օր տևած ցուցահանդեսի ընթացքում այցելուները Ադանայից մինչև Ստամբուլ, Տրապիզոնից մինչև Էրզրում, Սըվասից մինչև Մալաթիա,Էլազիգ, Մարաշ ու Այնթապ պատմական, երևակայական ճանապարհորդություն են կատարել:
Հեղինակը նշել է, որ առաջին անգամ 2005 թվականի Ստամբուլում բացված և 11 օր շարունակված ցուցադրության շուրջ ստեղծված հետաքրքրությունն իրեն ոգեշնչել է, ինչի համար էլ այն կրկնել է Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Բրիտանիայում և Հայաստանում:
Ցուցահանդեսի վերջին օրը Հայոց ցեղասպանության մասին քննարկմանը մասնակել են գերմանական հասարակությանը հայտնի, 25 տարի Spiegel ամսագրին թղթակցած Վոլգանգ Գուստը, Թուրքիայում 10 տարի բանտարկված, քրդական արմատներով գրող Ռեջեփ Մարաշլին, Համբուրգից ընտրված պատգամավոր Մարտին Դոլզերը:
Վոլֆգանգ Գուստն իր խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության իրագործման առումով իր դերակատարությունն է ունեցել նաև Գերմանիան և այդ մասին վկայում են Գերմանիայի ԱԳ նախարարության 1919 թվականին հրապարակած փաստաթղթերը:
Ռեջեփ Մարաշլըն նշել է, որ Թուրքիայի շատ շրջաններում հին հայկական եկեղեցիներն այժմ որպես մզկիթ են օգտագործվում: «Ներողություն խնդրելը բավարար չէ, ամաչել է պետք»,-ասել է Ռեջեփ Մարաշլըն և հավելել, որ Ցեղասպանությունն իրականացնողների թոռները չեն հրաժարվել իրենց պապերի՝ անարդար կերպով ստեղծած հարստությունից, ինչի համար էլ պետք է ամաչեն:










