Իտալիայի իշխանությունները Պոմպեյ քաղաք-թանգարանի կառավարչից 6 մլն եվրոյի գումար են առգրավել
Իտալիայի իշխանությունները հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տարածքի թանգարանային համալիրի կառավարչից առգրավել են գրեթե 6 մլն եվրոյի գումար, գրում է Deutsche Welle-ն։
2008-2010թթ. անտիկ քաղաքի կառավարիչ, քաղաքական գործիչ Մարչելո Ֆյորին մեղադրվում է խարդախության և գումարների հափշտակման, ինչպես նաև համալիրի տարածքում վերանորոգման աշխատանքների անցկացման ընթացքում ճարտարապետական հանձնարարությունները խախտելու համար։
Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված Պոմպեյ քաղաքի ավերակները երկար տարիներ ոչ բարեկեցիկ վիճակում են գտնվում։ Անտիկ քաղաքի մնացորդները փրկելու ծրագիրն իրականացվում է դանդաղ տեմպերով։










