Լեոնարդո Դի Կապրիոն և Netflix-ը բնության մասին վավերագրական ֆիլմերի շարք կնկարահանեն
Լեոնարդո Դի Կապրիոյի Appian Way ստուդիան և Netflix սթրիմինգային ծառայությունը բնության մասին վավերագրական ֆիլմերի շարքի ստեղծման մասին պայմանագիր են կնքել, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Նախագծերի թվում, որոնցով կզբաղվեն Դի Կապրիոն և Netflix-ը, կլինեն ինչպես բնության և դրա պահպանության մասին առանձին ֆիլմեր, այնպես էլ վավերագրական սերիալներ:
Դի Կապրիոն, ով արդեն երկար տարիներ զբաղվում է բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանության հարցերով, հանդես կգա բոլոր նախագծերի պրոդյուսերի կամ գործադիր պրոդյուսերի դերում:










