Փոլ Մաքարթնիի՝ զոհվելու և կրկնորդով փոխարինված լինելու մասին ԶԼՄ-ների հրապարակումները պարզաբանվել են
Բրիտանական Mirror տաբլոիդը պարզաբանում է ներկայացրել վերջին օրերին ակտիվորեն տարածվող լուրերի առնչությամբ, թե Բիթլզի մենակատարներից Փոլ Մաքարթնին իրականում 1966-ին զոհվել է ավտովթարից և ապա փոխարինվել կրնորդով:
Լուրը տարածող ԶԼՄ-ները հղում են կատարում բիթլզներից Ռինգո Սթարին, ով իբր իր հարցազրույցում The Hollywood Inquirer-ին բացահայտել է այս գաղտնիքը:
Ըստ աղբյուրի՝ իրականում դավադրության տեսությունների շարքից այս տեղեկությունը գրեթե Բիթլզի չափ հին է, սակայն այժմ նոր թափ է ստացել: Ըստ Սթարին վկայակոչող աղբյուրների՝ նա, մասնավորապես, ասել է, որ երբ Մաքարթնին զոհվել է ավտովթարից, թիմը խուճապի է մատնվել և որոշել նրան փոխարինել կրկնորդով՝ իբր թե հանդիսատեսին «չկոտրելու» նպատակով:
Եվ ահա՝ այժմ պարզաբանվում է, որ The Hollywood Inquirer հանդես պարզապես գոյություն չունի, իսկ նման հղումով լուր տարածել է WorldNewsDailyReport.com-ը, որը երգիծական ժամանցային կայք է:


Բիթլզը 1964-օ փետրվարին

Փոլ Մաքարթնին և Ռինգո Սթարը 2009-ին










