Շվեդական թանգարանում հայտնվել են АВВА խմբի անդամների սիլիկոնե արձանները

12:11 • 06.03.15

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ներկայացվել են լեգենդար АВВА խմբի բոլոր 4 անդամների սիլիկոնե նոր արձանները:

 

Ինչպես նշում է euromag.ru-ն, արձանները ցուցադրվել են խմբի թանգարանում: Նշվում է, որ սիրված երաժիշտների սիլիկոնե նմանակների ստեղծման համար ծախսվել է 1 մլն-ից ավելի շվեդական կրոն:

 

Արձաններից յուրաքանչյուրը ստեղծվել է «բնօրինակների» համաձայնությամբ: Աշխատանքների հեղինակ, քանդակագործ Յորգեն Լունդստրեմը պատմել է, որ ներկայացված նմուշների ստեղծման վրա աշխատել է 9 ամիս: