3D արվեստի թանգարանում հնարավոր է դառնալ արվեստի գործերի մի մասնիկը. լուսանկարներ
Ֆիլիպիններում 3D արվեստի թանգարանում հնարավոր է դառնալ այնտեղ ներկայացված արվեստի գործերի մի մասնիկը: Այս մասին հայտնում է Architecture & Design-ը:
Աղբյուրը նկատում է, որ շատ դեպքերում թանգարանները չեն սիրում, երբ իրենց այցելուները լուսանկարվում են թանգարանային նմուշների հետ, սակայն միայն ոչ այս թանգարանի դեպքում: Այստեղ՝ Մանիլայի Art In Island թանգարանում, այցելուներին նույնիսկ խրախուսում են «ուրախանալ արվեստի գործերի հետ»: Ավելին՝ 3D արվեստի նմուշները առանց այցելուների նույնիսկ թերի են:
Այս դեպքում, սակայն, հարկավոր է, ճիշտ ռակուրս «որսալ»:



























