«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը համաշխարհային վարձույթում 500 մլն դոլար է հավաքել

14:43 • 06.03.15

Աղմկահարույց «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը համաշխարհային վարձույթում 500 մլն դոլար է հավաքել, հայտնում է Газета-ն։

 

Ջեյմի Դորնանի և Դակոտա Ջոնսոնի գլխավոր դերակատարմամբ ֆիլմը մեծ գումարներ է հավաքել հատկապես ԱՄՆ-ի սահմաններից դուրս. արտասահմանյան վարձույթը ֆիլմի հեղինակներին բերել է 350 մլն դոլար։

 

Էրիկա Լեոնարդ Ջեյմսի համանուն վեպի հիման վրա նկարահանված ֆիլմի բյուջեն եղել է 40 մլն դոլար։

«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը համաշխարհային վարձույթում 500 մլն դոլար է հավաքել