Իրինա Ալեգրովան հյուրանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո

20:59 • 06.03.15

Երգչուհի Իրինա Ալեգրովան չի հոսպիտալացվել, նա գտնվում է հյուրանոցում` բժիշկների հսկողության ներքո: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին երգչուհու երևանյան համերգի կազմակերպիչները. համերգն այսօր պետք է կայանար  Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգա ին համալիրում.

 

«Ալեգրովան չի հոսպիտալացվել: Նա այժմ գտնվում է հյուրանոցում՝ բժիշկների հսկողության տակ»,- տեղեկացրին կազմակերպիչները՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Ալեգրովան իբր հիվանդանոցում է:


Համերգի չկայանալու պատճառ է դարձել Ալեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատանալը:
«Ես այստեղ եմ` Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն, ըմբռնումով: Մեր հանսիպումը կկակայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում, նույն ժամին:

 

Խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող և սիրող Իրինա Ալեգրովա»,-«Արմենպրես»-ին երգչուհու ուղերձն ավելի վաղ փոխանցել էին կազմակեր պիչները:
Իրինա Ալեգրովան երևանյան իր համերգի ընթացքում պետք է ներկայացներ իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը:


 

Իրինա Ալեգրովան հյուրանոցում է՝ բժիշկների հսկողության ներքո