Ջեկի Չանը կնկարահանվի ռուսական «Вий» ֆիլմի շարունակությունում
Նիկոլայ Գոգոլի «Вий» ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը, որը վարձույթում հայտնվել էր 2014-ին և հավաքել ռուսական կինոբիզնեսի համար հսկայական 1.2 մլրդ ռուբլի, դարձել էր ամենահաջողակը երկրում, գրում է Комсомольская правда-ն։
Ֆիլմի աշխատանքները տևել են 10 տարի, դերերից մեկը կատարել է Վալերի Զոլոտուխինը, ում համար այդ դերը եղել է վերջինը կյանքում։ Բյուջեն կազմել է 26 մլն դոլար։ Եվ զարմանալի չէ, որ մեկնարկել են ֆիլմի շարունակության նկարահանումները։
Գլխավոր լուրը դարձել է այն, որ հիմնական հերոսներից մեկի դերը կկատարի 60-ամյա չինացի դերասան Ջեկի Չանը։
Ֆիլմի հեղինակներն արդեն սկսել են «Вий-2: Поездка в Китай» աշխատանքային անվանումով ֆիլմի նկարահանումները Չինաստանի տարածքում։ Շարունակության թողարկումը ռուսական էկրաններին նախատեսվում է 2016-ին։










