Ուկրաինայում ևս 20 ռուսական ֆիլմ և սերիալ են արգելել
Կինոյի հարցերով Ուկրաինայի պետական գործակալությունն արգելել է ևս 20 ռուսական ֆիլմերի վարձույթը, գրում է Корреспондент-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Որոշումը կայացվել է կինոֆիլմերի ցուցադրության և տարածման հարցերով փորձագիտական հանձնաժողովի խորհրդատվությունների հիման վրա։
«Ներկայացված ֆիլմերը («Химик», «Господа офицеры»,«Туман» և այլն) քարոզչական կինոյի կատարյալ օրինակներ են՝ դրա վատ իմաստով։ Մենք վստահ ենք, որ նման ֆիլմերը տեղ չունեն մեր էկրաններին»,- հայտարարել է Ուկրաինայի Պետկինոյի ղեկավար Ֆիլիպ Իլյենկոն։










