Ավիավթարի ենթարկված Հարիսոն Ֆորդի վիճակը կայուն է (լուսանկարներ)
Ավիավթարի ենթարկված հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը գտնվում է կայուն վիճակում, հայտնում է Газета-ն։
«Նա հիվանդանոց է տեղափոխվել կայուն վիճակում»,- նշել են Լոս Անջելեսի ոստիկանության բաժանմունքում։
Ավելի վաղ հաղորդում էր ստացվել, որ Լոս Անջելեսի մոտակայքում գոլֆի դաշտում վթարային վայրէջք է կատարել թեթև շարժիչով ինքնաթիռ, որում գտնվել է Հարիսոն Ֆորդը։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 72-ամյա դերասանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել։























