Ավիավթարի ենթարկված Հարիսոն Ֆորդը վիրահատվել է

11:27 • 06.03.15

Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը, ով երեկ ավիավթարի էր ենթարկվել, վիրահատվել է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել կոտրված ձեռքով և գլխի վնասվածքներով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով NBC հեռուստաալիքին։

 

«Ֆորդին վիրահատել են Լոս Անջելեսում, դերասանը կոտրել է ձեռքը։ Նա նաև խոր վերք ունի գլխի վրա։ Կան նաև այլ վնասվածքներ»,- նշվում է հաղորդագրությունում։

 

Ինքնաթիռի վթարի պատճառը, որի ղեկին եղել է հենց Ֆորդը, շարժիչի հետ է կապված, հայտնել է Տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի ներկայացուցիչ Պատրիկ Ջոնսը։

 

«Ես ցանկանում եմ ասել, որ օդաչուի բախտը շատ է բերել, որ նա ողջ է մնացել»,- նշել է Ջոնսը։

 

Նրա խոսքով՝ վթարի հետաքննության պատճառը պարզելը «մի քանի ամիս կտևի», իսկ վերջնական զեկույցը կհրապարակվի մեկ տարի անց։

Ավիավթարի ենթարկված Հարիսոն Ֆորդը վիրահատվել է