Հոլիվուդյան վամպիրներ. Փոլ Մաքարթնին միացել է Ջոնի Դեփի ռոք-խմբին

21:45 • 06.03.15

Նախկին «բիթլ», բրիտանացի երգիչ, երգահան Փոլ Մաքարթնին միացել է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի ռոք-խմբին: Այս մասին հայտնում է Billboard-ը:

 

«Հոլիվուդյան վամպիրներ» անվանումով այդ խմբում են նաև Էլիս Քուփերը, Ջո Փերին:

 

Մաքարթնին կմասնակցի խմբի անդրանիկ ալբոմի ձայնագրմանը, որը նվիրված է լինելու այն ընկերներին, ովքեր մահացել են ալկոհոլի կամ թմրադեղերի չարաշահումից: Հայտնի է, որ Լոս Անջելեսում արդեն սկսվել են Come and Get It երգի ձայնագրման աշխատանքները, որը Մաքարթնին գրել էր 1969-ին և նվիրել Badfinger խմբին, որի անդամները ինքնասպանություն էին գործել:

 

«Հոլիվուդյան վամպիրների» անդամ դերասան Ջո Փերին ասել է, որ այդ ձայնագրմանը Մաքարթնին բոլորին զարմացրել է իր ֆենոմենալ հիշողությամբ:

 

Առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Մաքարթնիի ու «Հոլիվուդյան վամպիրների» համագործակցությունը կշարունակվի նաև ալբոմի ձայնագրումից հետո:


 

 


 

Հոլիվուդյան վամպիրներ. Փոլ Մաքարթնին միացել է Ջոնի Դեփի ռոք-խմբին