Սերժ Թանկյանն ինտերակտիվ արտ- ցուցահանդես է բացել Օքլենդում (տեսանյութ)
Հանրահայտ System of a Down ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանն իր գործունեության շրջանակներն ընդլայնել է` նոր ինտերակտիվ արտ- ցուցահանդես բացելով Օքլենդ քաղաքում:
Ինչպես նշում է 3news.co.nz կայքը, տաղանդաշատ երաժշտի ցուցահանդեսի շրջանակում արվեստի տարբեր նմուշները կցուցադրվեն երաժշտական ստեղծագործությունների ուղեկցությամբ: Հետաքրքրական է, որ այդ երաժշտական ստեղծագործությունները հատուկ ստեղծվել են ներկայացվելիք աշխատանքների համար:
Թանկյանը բացատրել է, որ ցուցադրված նմուշների երաժշտական ուղեկցությունը կարելի է լսել Eye For Sound հավելվածի միջոցով: Պարզապես հարկավոր է ներբեռնել հավելվածը, սմարթֆոնի էկրանը պահել կտավներից որևէ մեկի վրա, ու հավելվածը կներկայացնի այդ ստեղծագործության համար գրված երաժշտությունը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










