Լոնդոնի կենտրոնում ձիու կմախքի արձան է հայտնվել. լուսանկարներ

23:28 • 07.03.15

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում ձիու կմախքի արձան է հայտնվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

 

Ըստ աղբյուրի՝ կոթողը կոչվում է «Ընծա նժույգը», տեղադրված է Տրաֆալգարի հրապարակի չորրորդ պատվանդանին, որը երկար ժամանակ դատարկ էր։ Ձին ինստալյացիա է և այնտեղ է ժամանակավոր ցուցադրությամբ։

 

Առանց հեծյալի ձիու կմախքի արձանը ևս զարդարված է ժապավենով։ Ժապավենին հայտնվելու են Լոնդոնի բորսայի տվյալները։

 

Արձանի բացումը կատարել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը։

 

Լոնդոնի կենտրոնում ձիու կմախքի արձան է հայտնվել. լուսանկարներ