Մոսկվայում Փարաջանովին նվիրված ցուցահանդես է բացվել
Մոսկվայի Ճարտարապետության թանգարանում «Վենետիկի բարիքները՝ Սերգեյ Փարաջանովին» խորագրով ցուցադրություն է բացվել։ Հայտնի ռեժիսորը հաճախ է ասել, որ էսթետիկորեն իրեն մոտ է այդ իտալական քաղաքը, գրում է tvkultura.ru-ն։
Մոսկովյան ցուցադրության հեղինակ Տատյանա Դանիլյանցն ուշադրություն է հրավիրում փաստին, որ նյութերը, որոնք ռեժիսորը սիրել է կիրառել իր արվեստում, կարելի է անվանել Վենետիկին բնորոշ, պատմականորեն բնորոշ այդ քաղաքին։
Այս նախագիծն առաջին անգամ ցուցադրվել է նախորդ տարվա սեպտեմբերին Երևանում։ Մոսկվայում այն ներկայացվել է առանց փոփոխության, նույն ձևաչափով՝ «երեքը՝ մեկում»՝ 2 ցուցադրություն և մեկ ֆիլմ։










