ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը նոր հուշագրություններ կգրի

10:45 • 07.03.15

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, ով նախորդ տարի տոնել է իր 90-ամյակը, որոշել է նոր հուշագրություններ գրել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով նյույորքյան Simon & Schuster հրատարակչությանը, որտեղ կհրատարակվի գիրքը։

 

Հուշագրությունները կկոչվեն «A Full Life: Reflections at Ninety» («Լի կյանք. Մտորումներ 90 տարեկանում»), իսկ վաճառքում կհայտնվեն հուլիսի 7-ից։

 

Հրատարակչությունում նշել են, որ Քարտերը մտադիր է պատմել ընթերցողներին այն տարիների մասին, որոնք անցկացրել է Սպիտակ տանը, համաշխարհային առաջնորդների մասին, ում հետ գործ է ունեցել, ինչպես նաև նախագահի պաշտոնից հեռանալուց հետո իր կյանքի մասին։

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը նոր հուշագրություններ կգրի