Իրինա Ալեգրովան ապաքինվել է և համերգով հանդես կգա Պետերբուրգում

20:06 • 08.03.15

ՌԴ էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովան հիվանդությունից հետո վերսկսել է համերգային գործունեությանը: Взгляд-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է երգչուհու մենեջերը:

«Այսօր երեկոյան Իրինա Ալեգրովան համերգ կտա Սանկտ Պետերբուրգում, մենք արդեն ժամանել ենք Պիտեր, Ալեգրովան ապաքինվել է», - ասել է երգչուհու մենեջերը` հավելելով, որ մյուս համերգները ևս կանցկացվեն` ըստ գրաֆիկի: 

Ուրբաթ Իրինա Ալեգրովան հոսպիտալացվել էր Երևանում, որտեղ պետք է կայանար երգչուհու համերգը,  որը սակայն հետաձգվել էր վատառողջ լինելու պատճառով: