Էլիզաբեթ II-ի անձնական նամակները Լոնդոնում հանվել են աճուրդի

15:24 • 08.03.15

Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհու անձնական նամակները դրվել են աճուրդի: Աճուրդը տեղի կունենա Լոնդոնու մարտի 20-ին, գրում է ТАСС-ը:


Խոսքը «թագուհու կողմից իրեն գլխարկներով ապահովող Ֆիլիպ Սոմերվիլին հասցեագրված նամակների հետաքրքիր հավաքածուի» մասին է:


Նա սպասարկել է թագուհուն, ով ողջ աշխարհով մեկ արդեն երկար տարիներ հայտնի է գլխարկների հանդեպ ունեցած իր սիրով:


Նամակագրությունն «առաջարկում է թագուհու անձնական կյանքի մասին պատկերացում ստանալու հազվադեպ հնարավորություն»:


Սոմերվիլը մահացել է անցած տարի, ինչից հետո նրա հավաքածուից նամակներն առաջարկվել են հավաքորդներին:


Էլիզաբեթ II-ն աճուրդում ներկայացված իր նամակներից մեկում շնորհակալություն է հայտնում Սոմերվիլին 2002 թվականին իր մոր մահվան կապակցությամբ արտահայտած ցավակցությունների համար:


Թագուհու կողմից գրված մեկ այլ նամակ արտահայտում է Էլիզաբեթ II-ի ուրախությունը, որ Սոմերվիլը պատրաստ է կատարել հերթական թագավորական պատվերը:


Ինչպես գրում է Էլիզաբեթ II-ը, նա «գիտի, թե ինչքան դժվար կարող է լինել բիզնեսը», հատկապես իր հետ՝ «հավանաբար միակ մարդու, ով գրեթե միշտ գլխարկներ է կրում»:

Էլիզաբեթ II-ի անձնական նամակները Լոնդոնում հանվել են աճուրդի