Հրապարակվել են The Beatles խմբի անդամների հազվագյուտ լուսանկարները՝ արված 1968 թվականին (լուսանկարներ)
Լեգենդար The Beatles խմբի անդամների այս լուսանկարներն արվել են 1968 թվականին Մայքլ Հերինգի կողմից, ով այդ ժամանակ 19 տարեկան է եղել, գրում է Daily Mail-ը:
Դրանցից մեկը ցույց է տալիս Ջորջ Հարիսոնին՝ իր շապիկի առջևի գրպանում մեծ թղթի կտորով, որն ըստ Հերինգի՝ Փոլ Մաքարթնիի հրաժարականի դիմումն է եղել:
Հերինգը պնդել է, որ նա մոտեցել է Ջոն Լենոնի դռան շեմին և նույնիսկ վկա է եղել, թե ինչպես են բացում հրաժարականի դիմումը:















