eBay-ում 60.000 դոլարով վաճառվել է Քանյե Ուեսթի համերգի օդը

10:04 • 09.03.15

eBay համացանցային աճուրդում 60.000 դոլարով վաճառվել է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համերգի օդը, գրում է Газета-ն։

 

Փոքր փաթեթը 5 դոլար մեկնարկային գնով վաճառքի էր դրվել մոտ մեկ շաբաթ առաջ։ Երբ նմուշի արժեքը հասել է 60.100 դոլարի, այն վաճառքից հանվել է։ Ենթադրվում է, որ վաճառքը հաջողությամբ է իրականացվել։

 

Վաճառողը չի ներկայացրել ոչ մի ապացույց, որ նա իսկապես եղել է երգչի համերգին։ Նշվում է, որ գնորդը կստանա միայն թափանցիկ փաթեթ՝ «Օդ Քանյե Ուեսթի շոուից» գրառմամբ։

eBay-ում 60.000 դոլարով վաճառվել է Քանյե Ուեսթի համերգի օդը