«Դիպուկահարը» ֆիլմը դարձել է 2014-ի ամենահաջողակ ֆիլմերից մեկն ամերիկյան վարձույթում

16:34 • 09.03.15

«Դիպուկահարը» ֆիլմն արդեն հավաքել է 337.2 մլն դոլար։ Ֆիլմի բյուջեն եղել է 58 մլն դոլար։ Փորձագետները կարծում են, որ հանդիսատեսի համար կրկին ավելի կարևոր է դրամատիզմը, գրում է filmpro.ru-ն։

 

Բնականաբար, պատերազմի հերոս ամերիկացի զինվորի մասին հայրենասիրական ֆիլմը չէր կարող մեծ տարածում գտնել ԱՄՆ-ի սահմաններից դուրս։ Ամբողջ արտասահմանյան վարձույթում «Դիպուկահարը» ֆիլմը հավաքել է մոտ 140 մլն դոլար՝ 2.5 անգամ քիչ, քան ԱՄՆ-ում։

 

Հոլիվուդի վիճակագրությունն արդեն պարզել է, որ դա ամենահաջողակ ֆիլմն է ռեժիսոր Քլինթ Իսթվուդի և Բրեդլի Կուպերի դերասանական կարիերայի ընթացքում։

 

Ոչ ոք Իսթվուդի ֆիլմից նման ֆինանսական արդյունքներ չէր սպասում։ Այն նույնիսկ չէին ցանկանում թողարկել 2014-ին՝ հույս ունենալով դա անել առավել հանգիստ ժամանակաշրջանում՝ 2015-ի սկզբին։

 

«Դիպուկահարը» ֆիլմը դարձել է 2014-ի ամենահաջողակ ֆիլմերից մեկն ամերիկյան վարձույթում